Ուելսի արքայազնը, ում մոտ անցյալ շաբաթ կորոնավիրուս էր հայտնաբերվել թեթեւ ախտանիշների հայտնվելուց հետո, ինքնամեկուսացումից դուրս է եկել, հայտնում է PRESS ASSOCIATION-ը՝ վկայակոչելով Կլարենս Հաուսին:
71-ամյա Չարլզի մոտ Covid-19-ի թեթեւ ախտանիշներ էին, անցյալ երեքշաբթի թեստի դրական արդյունքը ստանալուց հետո նա 7 օրով ինքնամեկուսացվել էր Բիրքհոլի իր շոտլանդական տանը:
Քորնուոլի 72-ամյա դքսուհին, որը նույնպես Բիրքհոլում է, նույնպես թեստ է հանձնել, արդյունքը բացասական է եղել, այդուհանդերձ, նա մինչեւ շաբաթվա վերջ կմնա ինքնամեկուսացման մեջ:
«Իր բժշկի հետ խորհրդակցելով՝ Ուելսի արքայազնը ինքնամեկուսացումից դուրս է եկել»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ Չարլզն առողջ է, մեկուսացման մեջ գտնվելիս շարունակել է աշխատել:
Արքայազնը հիմա կարող է օգտվել Բիրքհոլի տարածքից եւ զբոսանքի մեկնել խորհուրդ տրվող ամենօրյա մարզումների շրջանակում:





























