Լոս Անջելեսի շերիֆ Ալեքս Վալիանուեւան հայտարարել է, որ հետ է կանչում իր հրամանը նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի շրջանում զենքի խանութները ժամանակավորապես փակելու մասին:

Նրա Twitter-ի միկրոբլոգում հրապարակված հայտարարության մեջ նշված է, որ հիմնվելով դաշնային իշխանությունների ջանքերի վրա՝ Լոս Անջելեսի շրջանի շերիֆը հանդես չի գա զինամթերքի վաճառքի կամ նորոգման ձեռնարկությունները փակելու հրամաններով կամ հանձնարարականներով:

«Չնայած հուշագրի հանձնարարական բնույթին, այն, այնուամենայնիվ, համոզիչ է՝ հաշվի առնելով ընդգրկման ազգային ոլորտը: Այս ենթակառուցվածքի կարեւորագույն մասնագետների ցուցակում են ներառված հրազեն կամ զինամթերք արտադրողներին, մանրածախի վաճառողներին, ներմուծողներին, դեստրիբյուտորներին եւ հրաձգարաններին աջակցություն ցույց տվող աշխատակիցները»,- նշված է շերիֆի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Վիլիանուեւան հայտարարել էր , որ զենքի եւ զինամթերքի վաճառքի խանութները փակվելու են, քանի որ չեն համարվում առաջին անհրաժեշտության բիզնես:

Որոշումն ընդունվել էր կորոնավիրուսի տարածման կանխմանն ուղղված շրջանի միջոցառումների շրջանակում: