Այսօրվանից Նյու Յորքի հայտնի Empire State Building երկնաքերի սպիտակ լույսերը բուժաշխատողների պատվին կփոխարինվեն կարմիր եւ սպիտակ լույսերով: Այս մասին հաղորդվում է Empire State Building-ի թվիթերյան միկրոբլոգում:

«Այսօրվանից սկսած, որպես COVID-19-ի դեմ պայքարի մի մաս, մեր ֆիրմային սպիտակ լույսերը կփոխարինվեն Ամերիկայի զարկող սրտի ազդանշանային կարմիր եւ սպիտակ լույսերով` ի պատիվ այս պայքարի առաջնագծում կանգնած վթարային ծառայություններ հերոսների»,- նշվում է երկնաքերի ղեկավարության կողմից տարածված հաղորդագրության մեջ: