Հայաստանի փրկարար ծառայությունը բերված է մարտական վիճակի եւ պատրաստ է ցանկացած պահի օգնություն ցուցաբերել Ինդոնեզիային՝ Սումատրա կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքները վերացնելու համար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանը:
Վերջինս նաեւ նշեց, որ Հայաստանի կառավարությունը Ինդոնեզիայի կառավարությունից օգնության դիմում կամ խնդրանք չի ստացել, բայց ցանկացած պահի հայ փրկարարները պատրաստ են մեկնել՝ օգնություն ցուցաբերելու:
Հիշեցնենք, որ ինդոնեզական Արեւմտյան Սումատրա գավառում սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած երկրաշարժի եւ առ այսօր շարունակվող ցնցումների պատճառով հիմնահատակ ավերվել է Պադանգ քաղաքը, նախնական տվյալներով՝ զոհվել են 1100 հոգի:




























