Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասում Միջազգային ռազմածովային սիմպոզիումն ու ռազմածովային շքերթը չեղարկվել են անորոշ ժամկետով կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, գրում է Inquirer-ը:

Շքերթում, որն առաջին անգամ պետք է անցկացվեր Ֆիլիպիններում մայիսին, պետք է մասնակցեին նավեր 17 երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Չինաստանից եւ Ճապոնիայից:

«Այժմ մենք ուղարկում ենք ծանուցումներ տարբեր նավատորմներին, որ պատրաստվում ենք հետաձգել 17-րդ Միջազգային ռազմածովային սիմպոզիումի եւ Միջազգային ռազմածովային շքերթի անցկացումն անորոշ ժամկետով»,-լրագրողներին հայտարարել է ռազմածովային նավատորմի ղեկավար, փոխծովակալ Ջովանի Կարլո Բակորդոն:

Նրա խոսքով՝ դա արվում է միջոցառման մասնակիցների առողջությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով: