Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը կաջակցի կառավարությանը, որը պատրաստվում է անհրաժեշտության դեպքում արգելք սահմանել մաքուր օդին կատարվող մարմնամարզության համար, հաղորդում է BBC News-ը:

Կուսակցության նոր առաջնորդ Քեյր Սթարմերը հայտարարել է BBC հեռուստաալիքին. «Ամեն անգամ, երբ մարդիկ խախտում են կառավարության հրահանգները, նրանք վտանգի են ենթարկում ուրիշ մարդկանց»:

Նրա խոսքով՝ իշխանությունների ուշադրության կենտրոնում կլինի «այն, ինչն անհրաժեշտ է մահացությունը կրճատելու համար»:

Որպես Լեյբորիստական կուսակցության առաջնորդ՝ Սթարմերն իր առաջին աշխատանքային օրը կաշխատի կառավարության հետ եւ «չի հավաքի քաղաքական միավորներ»:

«Ես չեմ պատրաստվում պահանջել անհնարինը»,-հավելել է նա:

Ընդ որում՝ նա նշել է, որ կառավարությունը սխալներ է գործել եւ լեյբորիստները «բարդ հարցադրումներ են կատարելու»: