Իտալիայում 104-ամյա իտալուհին, որը ողջ է մնացել «իսպանկա» համաճարակի ժամանակ, կորոնավիրուսից բուժվել է, հայտնում է Daily Mail-ը: 

Ադա Զանուսոն Իտալիայի հյուսիսում գտնվող Բիելա ծերանոցում իրեն վատ է զգացել մարտի 17-ին՝ իշխանությունների կողմից խիստ մեկուսացման ռեժիմ մտցնելուց հետո 8 օր անց:

Նրա մոտ ախտորոշվել էր նոր տեսակի կորոնավիրուս, դիտվում էին այնպիսի ախտանիշներ, ինչպես փսխում, բարձր ջերմություն, հեւոց:

Բարեբախտաբար, տարեց պացիենտը բուժվել է:

Նրա բժշկի խոսքով՝ Ադան արդեն անկողնուց ոտքի է կանգնում եւ ինքնուրույն հասնում մինչեւ իր բազկաթոռը:

104-ամյա պացիենտի գիտակցությունը հստակ է. հիվանդությունը չի ազդել ուղեղի աշխատանքի վրա: