Վանաձորում հացը թանկացել է ալյուրի թանկացման պատճառով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

«Ես խոսեցի Վանաձորում մի քանի հացարտադրողների հետ, ինձ ասացին, որ թանկացումը կապված է  ալյուրի թանկացմանն հետ, որի 1 պարկը թանկացել է 2800 դրամով: Հացի գինը Վանաձորում էական չի թանկացել` 15-20 դրամով,  բայց դա էական չի, քանի որ հանրապետության մյուս բնակավայրերի հետ կապված է այստեղ էժան է, եթե մյուս քաղաքաներում 230-250 դրամ է հացը, այստեղ հիմա 200 դրամ է»,- ասաց նա:

Քաղաքապետը նշեց, որ այս թանկացումը իրենցից կախված չէ, քանի որ ներկրվող ալյուրն է թանկացել:

Հիշեցնենք, որ օրեր առաջ  ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Վանաձորում հացը թանկացել է: