Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը առանց ԼՂ խնդրի կարգավորման: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախկին նախարար Հիքմեթ Չեթինը: «Թուրքիան երբեք քայլեր չի ձեռնարկի, որոնք կարող են վնասել Ադրբեջանին»,- ասել է նա Ադրբեջանի դիվանագիտության 90-ամյակին նվիրված միջազգային կոնֆերանսի ժամանակ: Հաղորդում է «Թրենդ»-ը:
Զարգացնելով այս միտքը, Չեթինը նշել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան սերտ համագործակցում են Հարավային Կովկասում անվտանգության եւ կայունության պահպանման համար: «Մենք աշխատում ենք հակամարտությունների ու պատերազմների դեմ, հանուն տարածաշրջանի անվտանգության: Հայաստանը պետք է հասկանա, որ չի կարող իր գերիշխանությունը պահպանել ադրբեջանական տարածքներում, որ պետք է իր զորքերը դուրս բերի այնտեղից եւ պահպանի ՄԱԿ-ի բանաձեւերը»,- ասել է նախկին դիվանագետը:
Հիշեցնենք, որ Հայաստանն ու Թուրքիան Շվեյցարիայի համագործակցությամբ երկկորղմ հարաբերությունները կարգավորելուն ուղղված «ճանապարհային քարտեզ» են ստորագրել, որտեղ չի նշվում ԼՂ հակամարտության մասին: Միջազգային փորձագետներն ու քաղաքական գործիչները հակվում են տեսակետին, որ հայ-թուրքական սահմանի ապաշրջափակումը կարող է նպաստել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի արագացմանը: Սակայն, միջազգային հանրության դիրքորոշումը կայանում է նրանում, որ այդ գործընթացները պետք է ընթանան զուգահեռ, ոչ թ պայմանավորված լինեն միմյանցով:



























