2011 թվականի հունվար-մարտին Վրաստանի արտաքին առեւտրային շրջանառությունը կազմել է 1,86 մլրդ ԱՄՆ դոլար, ինչն անցած տարվա համեմատ աճել է 36 տոկոսով: Արտահանումը կազմել է 464 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներկրումը`1,4 մլրդ ԱՄՆ դոլար, այս մասին հայտնում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:
Նույն ժամանակահատվածում Վրաստանի 10 առեւտրային գործընկերների բաժինը Վրաստանի ամբողջ արտաքին առեւտրի շրջանառության մեջ կազմել է 66 տոկոս: Թբիլիսիի ամենամոտ առեւտրային գործընկերները շարունակում են մնալ Թուրքիան` 286 մլն դոլար, Ուկրաինան` 204 մլն դոլար եւ Ադրբեջանը` 193 մլն դոլար: Հատկանշական է, որ Ուկրաինան երրորդ տեղից հայտնվել է երկրորդ տեղում:




























