Վրաստանի էկոնոմիկայի նախարար Վերա Քոբալիան ադրբեջանական կողմին առաջարկել է Վրաստանի տարածքում միասնական լոգիստիկ կենտրոններ կառուցել, հայտնում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:
«Վերջին տարիների ընթացքում, Վրաստանի գյուղատնտեսությունը էապես զարգացում է ապրում, ինչն իրեն հերթին մեծացնում է երկրի արտահանման հնարավորությունները: Մենք Ադրբեջանին առաջարկեցինք կառուցել միասնական լոգիստիկ կենտրոններ`գյուղատնտեսական ապրանքների փոխադրման համար: Այդ կենտրոնները կիրականացնեն երկրների միջեւ արանքի արտահանումը եւ ներկրումը»,-հայտարարել է վրացի նախարարուհին:
Ադրբեջանցի լրագրողների հարցին, թե ի՞նչ է անում Վրաստանը, որպեսզի բարձրացնի իր քաղաքացիների, ինչպես նաեւ այնտեղ բնակվող էթնիկ ադրբեջանցիների կենսամակարդակը, Քոբալիան պատասխանեց, որ այդ ուղղությունը հանդիսանում է Վրաստանի ղեկավարության հիմնական առաջնային խնդիրը:
Վրաստանի էկոնոմիկայի նախարարի խոսքով, Վրաստանի քաղաքացիների կենսամակարդակի բարձրացման համար տարբեր սոցիալական ծրագրեր են իրականացվում:




























