Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթգիծը կշահագործվի 1,5 տարվա ընթացքում: Այս մասին Բաքվում հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Վերա Քոբալիան, աղորդում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:

«Այս հարցի վերաբերյալ ես եւ Ադրբեջանի տրանսպորտի նախարարը զրույց ենք ունեցել: Իհարկե, կառուցման հետ կապված որոշ խնդիրներ առկա էին, չնայած այս պահի համար բոլոր խնդիրները վերացված են: Մենք այդ կառուցումը շատ կարեւոր ենք համարում, քանի որ այդ համակարգը , մեծացնում է Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառության ծավալը»,-հայտարարել է վրացի նախարարը: