Ներկայումս Վրաստանում գործունեություն են ծավալում 200-ից ավելի ադրբեջանցի գործարարներ, որոնք իրենց ներդրումները կատարել են տուրիզմի, գյուղատնտեսության ու ծառայությունների ոլորտներում: Այս մասին հայտել է Ադրբեջանի արտահանման եւ ներդրումների խթանման հիմնադրամի նախագահ Ադիլ Մամադովը, գրում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:
Մամադովի գնահատմամբ, Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ զարգացած տնտեսական հարաբերությունների ֆոնին, հավանաբար, Վրաստանում ադրբեջանցի ներդրողների թիվը ապագայում էլ ավելի կաճի:




























