ԱՄՆ-ը սահմանից ավելի քան 6300 միգրանտի է արտաքսել, հաղորդում է BBC News-ը:

Այդպիսով ԱՄՆ-ն օգտվել է կորոնավիրուսի տարածումը կանխելու արտակարգ լիազորություններից:

Տվյալ միջոցի քննադատները կարծում են, որ դա արվել է երկրի միգրացիոն խիստ քաղաքականությունը երկարացնելու նպատակով:

ԱՄՆ մաքսային ծառայության եւ սահմանային վերահսկողության գործող հանձնակատար Մարկ Մորգանի խոսքով՝ տվյալ միջոցի ընդունման պահից սահմանին կորոնավիրուսի տարածման հետ կապված մտավախությունները նվազել են 50 տոկոսով:

Նա նշել է, որ սահմանին միգրանտների մոտ 80 տոկոսը կարտաքսվի հետ մի քանի ժամում, նրանց մեծ մասը փորձել է սահմանն անօրինական ճանապարհով հատել:

Վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 460 000 մարդ, մահացել է 16 500 մարդ: