Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է Եվրոպայում կորոնավիրուսի տարածման դանդաղեցման մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այս մասին ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Հենրեյեսուսը:

«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի տարածման դանդաղեցում ենք նկատում Եվրոպայում, մասնավորապես, Իսպանիայում, Իտալիայում, Գերմանիայում եւ Ֆրանսիայում»,- ասել է նա:  

Միեւնույն ժամանակ, նա մտահոգություն է հայտնել՝ այլ պետություններում վարակի տարածման արագացման կապակցությամբ: