Իսրայելի օդուժը խախտել է Լիբանանի օդային տարածքը: Այս մասին երկուշաբթի հաղորդել է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը:
Ըստ այդ տվյալների` իսրայելական ինքնաթիռները նկատվել են կիրակի երեկոյան Բեյրութի երկնքում եւ դրա մերձակայքում: Նշվում է, որ դրանք շարունակում են թռնել միջին բարձրության վրա:
Լիբանանը բազմիցս բողոքներ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` մեղադրելով Իսրայելին իր ինքնիշխանությունը խախտելու համար: Բեյրութն իսրայելական ավիացիայի թռիչքները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձեւի խախտում է համարում, ըստ որի սահմանին հրադադար էր հաստատվել 2006-ի ամռանը տեղի ունեցած հակամարտությունից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը:





























