Մարդիկ, որոնք հայտնվել են Ամազոնիայի ափերին 10 000 տարի առաջ, առանց անտառային սավաննայում հազարավոր արհեստական կղզիներ են ստեղծել: Նրանք արդյունքում փոխել են Ամազոնիայի լանդշաֆտը, հաղորդում է «Վեստի»-ն՝ հղում անելով «Nature»-ին:
Լյանոս-Մոխոսը տարածք է Ամազոնիայի հարավ-արեւմուտքում: Հուլիսից հոկտեմբեր ամիսներին այդ տարածքում անհավանական չոր է, իսկ դեկտեմբերից մարտ ամիսներին այն հեղեղվում է հորդառատ անձրեւների պատճառով:
Գիտնականներին հետաքրքրել է՝ ինչպես են հայտնվել անտառի հատվածները, որոնք հայտնաբերվել են սավաննայում: Բարձրությունից արված լուսանկարները թույլ են տվել այնտեղ հայտնաբերել 61 հնագիտական հուշարձաններ: Հետազոտության ընթացքում փորձագետները նմուշներ են հավաքել 30 կղզիներում, իսկ 4-ում հնագիտական պեղումներ են անցկացրել:
Արդյունքները ցույց են տվել, որ դրանք արհեստական դամբանաթմբեր են, որոնք ստեղծվել են մոտ 10 000 տարի առաջ:
«Հնագետները, աշխարհագրագետներն ու կեսնաբանները պնդում էին, որ հարավարեւմտյան Ամազոնիան եղել է բույսերի տնայնացման հնարավոր կենտրոն, քանի որ շատ կարեւոր մշակաբույսեր, օրինակ՝ մանիոկ, դդում, գետնանուշ, չիլի պղպեղի եւ լոբի, գենետիկորեն շատ մոտ են վայրի բույսերին, որոնք աճում են այստեղ»,-նշել է հոդվածի հեղինակ Ումբերտո Լոմբարդոն Բեռնի համալսարանից:
Իսկ այժմ վերջնականապես ապացուցված է, որ Ամազոնիան եղել է մշակաբույսերի ծագման կենտրոններից մեկը:




























