Եթե Ռուսաստանում իսկապես ուզում են ինչ-որ բանով օգնել Բելառուսին, ապա կարող էին մատակարարվող գազի գինն իջեցնել մինչեւ համաշխարհայինի։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։ 

«Եթե ուզում եք օգնել, մեզ համար համաշխարհային գին սահմանեք բնական գազի համար։ Ռուսաստանն այսօր Եվրոպայում բնական գազի 1 խ/մ-ը վաճառում է 80 դոլարով կամ ոչ ավելի, քան 90 դոլարը։ Իսկ մենք վճարում ենք 127 դոլար։ Նման գին որտե՞ղ կա այսօր։ Ուզում ե՞ք օգնել, դե օգնեք։ Ոչ փող ենք ուզում, ոչ որեւէ այլ բան։ Ինչո՞ւ մեր կաշին քերթել։ Բայց այս մասին Ռուսաստանում ոչ ոք չի խոսի։ Այս ճշմարտությունն այնտեղ ոչ ոքի պետք չի։ Գուշակեք երեք անգամից, թե՝ ում։ Դրա համար նորից կրկնում եմ՝ մեզ մի դիպչեք։ Վերջացրեք այդ ամենը, որից հետո կտեսնենք՝ ով էր ճիշտ, իսկ ով՝ ոչ»,- ավելացրել է Բելառուսի առաջնորդը, ով ռուսական ԶԼՄ-ներին մեղադրել է կորոնավիրուսի դեմ պայքարում Բելառուսի կողմից ձեռնարկվող միջոցառումների կողմնակալ մեկնաբանման մեջ։