Երկու եղջերու զբոսնել են Փարիզից 17 կմ հեռավորության վրա գտնվող Բուասի Սեն Լեժե քաղաքի կորոնավիրուսի համաճարակի պատճառով ամայացած փողոցներով։ Ապրիլի 12-ի առավոտյան քաղաքում եղջերուների զբոսանքի տեսանյութը մոտ միլիոն դիտում է ունեցել ֆրանսիական համացանցում, հաղորդում է RFI-ն։
Բուասի Սեն Լեժեի քաղաքապետը պարզաբանել է, որ կոմունայի 70 տոկոսը զբաղեցնում են անտառները կամ այգիները։ «Երբեմն մենք գիշերները եղջերուների տեսնում ենք քաղաքի ծայրամասերում, սակայն նրանք երբեք քաղաքի կենտրոն չեն մտել։ Բայց այս տեսանյութում եղջերուներն իրենց շատ հանգիստ են զգում եւ նույնիսկ փողոցն անցնելիս կողքերն են նայում»։
Իսկ ուրբաթ օրը՝ ապրիլի 10-ին համացանցի օգտատերերը հայտնել են Փարիզից մի քանի կիլոմետրի վրա գտնվող Շամպանի Սյուր Մառն քաղաքի փողոցներով զբոսնող զեբրի եւ պոնիի մասին։ «Տպավորությունն այնպիսին է, կարծես ես Քենիայում եմ»,- կատակել են ականատեսները, որոնց հաջողվել է նկարահանել դա։ Huffington Post-ի տվյալներով՝ անհայտ մարդիկ կենդանիներին ազատ են արձակել տեղի կրկեսից։ Ավելի ուշ կենդանիները վերադարձել են իրենց վանդակները։
Անցած շաբաթ RFI-ն գրել էր շնաձկան մասին, որին նկատել են Երկնագույն լողափի մոտ։ Փորձագետները պարզաբանել են, որ նման ձկներ հաճախ են հանդիպում Միջերկրական ծովում, բայց աղմուկի պատճառով նրանք հազվադեպ են մոտենում ափին։




























