Ճապոնիայի իշխող եւ ընդդիմադիր կուսակցությունները պայմանավորվել են երեքշաբթի 20 տոկոսով կրճատել խորհրդարանի 2 պալատների պատգամավորների աշխատավարձերը՝ ի նշան երկրի քաղաքացիների հետ համերաշխության, որոնք նոր կորոնավիրուսի տարածման պատճառով եկամուտների անկում են ապրում: Դա գործելու է մեկ տարի, հայտնում է Kyodo գործակալությունը:
Կուսակցությունների միջեւ անցկացված խորհրդակցություններից հետո համապատասխան օրինագիծը օպերատիվորեն ներկայացվելու է խորհրդարանի հաստատմանը:
Երկու պալատների պատգամավորներն ամսական ստանում են 1 մլն 294 հազար իեն (գրեթե 12 հազար դոլար): Խորհրդարանականների աշխատավարձերի կրճատման ճանապարհով ստացված միջոցներն ուղղվելու են բնակչության փոխհատուցումներին եւ վճարումներին՝ կապված ինֆեկցիայի տարածման պատճառով տարբեր սահմանափակումների հետեւանքով կրած կորուստների հետ: Ճապոնիայում համանման միջոցներ արդեն ընդունվել են, երբ 2011 թվականին երկրի գլխավոր կղզի Հոնսյուի հյուսրս-արեւելքը լրջորեն ռուժեց ցունամիի եւ «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում վթարի հետեւանքով:
Տոկիոյում եւ եւս 6 պրեֆեկտուրաներում ապրիլի 8-ից գործում է արտակարգ դրության ռեժիմ: Այդ գոտում փակված են զվարճանքի շատ հաստատություններ, բարեր, մարդկանց կուտակումների այլ վայրեր: Դրանց ցուցակը կազմում են պրեֆեկտուրաների նահանգապետերը, ուստի ԱԴ ռեժիմի կատարման պայմանները տարբերվում են շրջանից կախված: Իշխանությունները բնակչությանը խնդրում են տներից դուրս չգալ առանց հատուկ անհրաժեշտության, սակայն դեռեւս չեն մտցվում անցաթղթային ռեժիմ եւ այլ սահմանափակումներ:
Ճապոնիայում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը ներկայումս անցել է շուրջ 8,4 հազարից, ներառյալ ամերիկյան Diamond Princess զբոսանավի ուղեւորներն ու անձնակազմի անդամները, որը մեկ ամիս կարանտինի մեջ էր Յոկոհամայի նավահանգստում: Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 158 պացիենտ:





























