Չեխիայի քաղաքացիներին  երեքշաբթի օրվանից թույլատրվում է հարգելի պատճառներով լքել երկիրը. դա կարող է կապված լինել աշխատանքի, հարազատներին կամ բժշկի այցելելու հետ: Հանրապետությունը, ընդհանուր առմմաբ, շարունակում է գործել COVID-19-ի պատճառով հայտարարված մուտքի եւ ելքի արգելքը. ոստիկանության աշխատակիցները եւ վերահսկողական ծառայություն են իրականացնում երկրի սահմանի բոլոր հատվածներում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով ՆԳՆ մամուլի ծառայությունը:

«Կառավարության որոշմամբ, ապրիլի 14-ից հանրապետության քաղաքացիներին թույլատրվում է լքել երկիրը հարգելի պատճառներով, երբ դա կապված է աշխատանքի, բժշկի կամ հարազատներին այցելելու հետ:

Չեխիա վերադառնալուց հետո այդ քաղաքացիները պետք է 14-օրյա կարանտին անցնեն. այս կանոնը չի տարածվում հանրապետության սահմաններից դուրս կարճաժամկետ ուղեւորությունների վրա: Կարանտինի ենթակա չեն նաեւ արտասահման մեկնող բուժաշխատողները: Կառավարության կողմից ավելի վաղ ընդունված որոշումն օտարերկրյա քաղաքացիների` հանրապետություն մուտք գործելու արգելքի մասին մնում է ուժի մեջ»,- նշվում է հաղորդագրության մեջ: