Երկուշաբթի օրվանից Իսպանիայի շուրջ 300 000 բնակիչ վերադարձել է աշխատանքի` կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով երկրի իշխանությունների կողմից ներդրված միջոցառումների թուլացումից հետո, հայտնում է CNN-ը` վկայակոչելով Մադրիդի տարածաշրջանային կառավարության մամուլի ծառայությանը:
Այն մարդկանց, ովքեր չեն կարող աշխատել հեռավար կարգով, թույլատրվում է վերադառնալ աշխատանքի: Հիմնականում, խոսքը շինարարության եւ արտադրության ոլորտների մասին:
Ընդ որում, ոչ մթերային խանութները, բարերը, ռեստորանները եւ գործունեության մի շարք այլ ոլորտներ, որոնք չունեն կենսական նշանակություն, կշարունակեն փակ մնալ:
Իսպանիան կորոնավիրուսի համավարակի հետեւանքով առավել տուժած երկրներից մեկն է: Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներով` երկրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 169.000 դեպք, ավելի քան 17.400 մարդ մահացել է:




























