Կորոնավիրուսով վարակված Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահտիսաարին, ով 2008 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր էր դարձել, ապաքինվում է, հայտնում է Reuters-ը:
Մոտ մեկ ամիս առաջ տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Ահտիսաարին եւ նրա կինը` ԷԷվա Ահտիսաարին, վարակվել են կորոնավիրուսով:
«Նախագահ Մարտի Ահտիսաարիի եւ տիկին ԷԷվա Ահտիսաարիի մոտ կորոնավիրուսի սխտորոշման վերջին թեստերը բացասական արդյունք են ցույց տվել, նրանք ապաքինվում են»,- նշվում է Ֆինլանդիայի նախկին նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Ահտիսաարիի եւ նրա տիկնոջ մոտ կորոնավիրուսը հաստատվել էր մարտի 23-ին:
Մարտի Ահտիսաարին զբաղեցրել է Ֆինլանդիայի նախագահի պաշտոնը 1994 թվականից մինչեւ 2000 թվականը:
Վերջին տվյալներով` Ֆինլանդիայում գրանցել է կորոնավիրուսով վարակման 3.064 դեպք, մահացել է 59 մարդ:



























