Բրիտանիայում Երկրորդ աշխարհամարտի 99-ամյա վետերան, կապիտան Թոմ Մուրը 1.5 միլիոն ֆունտ է հավաքել առողջապահության ոլորտի աշխատակիցների համար՝ իր 100-ամյակի նախօրեին 100 անգամ անցնելով իր պարտեզով, հայտնում է Reuters-ը:
99-ամյա վետերանը, ով քայլելիս օգտվում է քայլասայլակից, հայտարարել է, որ շնորհակալ է առողջապահության ազգային ծառայությանը բուժման համար եւ ցանկանում է ինչ-որ բան անել նրանց համար դրա դիմաց:
Մուրը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել էր Ասիայում, լավատեսական կոչով դիմել է իր հայրենակիցներին. «Ահա թե ինչպես եմ ես միշտ նայել իրերին. վաղը լավ օր կլինի»:
Մեծ Բրիտանիան աշխարհում հինգերորդ տեղում է նոր կորոնավիրուսով վարակման պատճառով մահվան դեպքերի թվով: Վերջին տվյալների համաձայն` բրիտանական հիվանդանոցներում COVID-19-ի հետեւանքով առաջացած բարդություններից մահացել է 11 329 մարդ:




























