Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ միտրոպոլիտ Պավելը հավատացյալներին հորդորել է զերծ մնալ այս օրերին եկեղեցիներ այցելելուց, փոխանցում է ԲԵԼՏԱ-յի թղթակիցը:

«Մենք այսօր հավատացյալներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ տաճարներ այցելելուց: Իսկ եթե դուք գալիս եք, ապա բարի եղեք հեռավորություն պահպանել միմյանցից,- ասել է միտրոպոլիտը: - Եկեղեցիները չեն փակվի, այնտեղ ժամերգություններ կանցկացվեն: Բայց մենք խնդրում ենք` զերծ մնացեք, մնացեք տանը: Հավատացեք, դա ավելի օգտակար կլինի թե ձեզ, թե ձեր սիրելիների համար»:

Զատկի ընթրիքի օծումը կկատարվի փողոցում տաճարների մոտակայքում: «Զատկի կուլիչները կօծվեն փողոցում` տաճարներից դուրս: Մենք այս օրերին բոլորին հորդորում ենք աղոթել տանը: Հատկապես, որ ժամերգությունները հեռարձակվելու են հեռուստաալիքներով»,- ընդգծել է միտրոպոլիտ Պավելը: