Աշխարհում ստեղծված իրավիճակը պետք է մեզ դրդի կայուն զարգացման ռազմավարության մշակմանը: Այս մասին ապրիլի 14-ին Ազգային ժողովի նիստին հայտարարեց ՀՀ իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:

Նա նշեց, որ համաճարակի հետ կապված իրավիճակը կարող է ավելի երկար տեւել, քան ենթադրվում է, բայց իրավիճակն աշխարհում, ըստ պատգամավորի, եւս փոխվելու է վիրուսից հետո, ինչին բոլորը պետք է պատրաստ լինեն: Ըստ խորհրդարանականի` Հայաստանի կայուն զարգացման համակարգում ամենակարեւոր կետերը տեղերը է զբաղեցնեն գյուղատնտեսությունը, տնտեսությունը եւ էկոլոգիան: Ենգիբարյանը համոզված է, որ ստեղծված իրավիճակը լավ հիմք է նաեւ հայենադարձության համար: «Մեր հայրենակիցները պետք է հասկանան, որ Հայաստանն անվտանգ երկիր է: Այն երկրները, ուր ավելի վաղ արտագաղթել են մեր քաղաքացիները, մասնավորապես ԱՄՆ-ն, Իտալիան, Իսպանիան եւ Ռուսաստանը, լուրջ առողջապահական եւ նաեւ լուրջ տնտեսական խնդիրներ ունեն: Հայաստանը փոքր եւ դինամիկ երկիր է, որը հմտորեն դիմագրավում է տարբեր մարտահրավերների»,- ասաց Ենգիբարյանը: