Բրիտանացի կենդանաբանները բացահայտել են, որ ֆլամինգոները իրենց համար երկար տարիների ընկերներ են գտնում եւ նախընտրում են իրենց ժամանակը նրանց հետ անցկացնել՝ չնայած, որ ապրում են մեծ երամներով։ Դրա համար գիտնականները հինգ տարի հետեւել են ֆլամինգոների տարբեր տեսակների չորս երամների։ Այն հանգամանքը, թե սոցիալական թռչունները ժամանակը կանցկացնեն իրենց ազգակիցների հետ եւ կձեւավորեն արդյոք նրանց հետ բարեկամություն, կախված է նրանից, թե քանի թռչուն կա երամում, հայտնում է N+1-ը։

Վերլուծելով տվյալները՝ գիտնականները հայտնաբերել են, որ բոլոր երամներում, բացի անդյան ֆլամինգոների երամից, թռչունները նախընտրում են ժամանակը մյուսների հետ անցկացնել, այլ ոչ թե միայնակ, թեեւ չիլիական ֆլամինգոների սոցիալականացումը կախված է եղել եղանակից՝ աշնանը եւ ձմռանը նրանք նույն հաճախականությամբ եղել են ինչպես որեւէ մեկի հետ, այնպես էլ միայնակ։

Ավելին, ընկերներ ֆլամինգոները մնացել են տարիներով՝ նույն զույգերը կամ ոչ մեծ խմբերը՝ հիմնականում բաղկացած չորս թռչունից, հանդիպել են ուսումնասիրությունների ամբողջ ընթացքում։ Որպես ընկեր ֆլամինգոներն ընտրում են ինչպես նույն, այնպես էլ հակառակ սեռի ներկայացուցչի։

Աշխատանքի հեղինակները նշել են, որ ուսումնասիրության արդյունքները շատ կարեւոր են անազատության մեջ ֆլամինգոների կյանքի հարմարավետության համար։ Նրանք ցույց են տվել, որ որպեսզի թռչունները սեցիալական անհրաժեշտ կապեր ստեղծեն, խմբի անդամները հնարավորինս շատ պետք է լինեն, այլապես իրենց ամբողջ ժամանակը, ինչպես անդյան ֆլամինգոները, նրանք միայնակ կանցկացնեն։