Իռլանդիայում հոկտեմբերի 3-ի առավոտյան կսկսվի հանրաքվեի ձայների պաշտոնական հաշվարկը՝ Եվրամիության գործունեության բարեփոխման լիսաբոնյան համաձայնագիրը երկրորդ անգամ վավերացվելու վերաբերյալ։ Այդ հարցի շուրջ առաջին հանրաքվեն այստեղ կայացել էր կես տարի առաջ։ Այն ժամանակ իռլանդացիների մեծամասնությունը այդ համաձայնագրի ընդունմանը դեմ էր արտահայտվել:

Ընտրատարածքների ելքի մոտ ոչ պաշտոնական հարցումների տվյալներով՝ իռլանդացիների մեծամասնությունը համաձայնել է փաստաթղթի կայացմանը։ Որպեսզի փաստաթուղթը մտնի ուժի մեջ, այն պետք է վավերացվի Եվրամիության 27 պետությունների կողմից։

Նշենք որ, Իռլանդիայի կառավարությունը համաձայնել է համաձայնագիրը նորից ներկայացնել հանրաքվեի՝ Եվրամիության պետությունների կողմից երաշխիքներ ստանալուց հետո։ Մասնավորապես, նրանք ամրագրում են Իռլանդիայի ինքնուրույնության իրավունքը սոցիալական ոլորտում, հարկահավաքման, քաղաքական չեզոքության եւ իռլանդական ավանդական արժեքների պահպանման (օրինակ՝ աբորտի արգելման առումով) ոլորտներում։ Իռլանդիայի նախաձեռնությամբ՝ Եվրամիությունը համաձայնել է հրաժարվել Եվրոպական հանձնաժողովի կազմը կրճատելու մտքից՝ պահպանելով ներկա պահին գործող նրա ձեւավորման սկզբունքը. «Եվրամիության յուրաքանչյուր երկրից մեկ եվրակոմիսար»,- նշել է «Վեստին»: