Կանադայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 27 063-ի: ԱՅս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Մեծ թվով վարակվածներ են հայտնաբերվել Քվեբեկ (14 248), Օնտարիո (7 953) եւ Ալբերտա (1 870) նահանգներում:
Մահացել է 903 պացիենտ, ավելի քան 8,2 հազար մարդ ապաքինվել է:
Ապրիլի 9-ին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ կառավարության կանխատեսմամբ համավարակը գագաթնակետին կհասնի մայիսի վերջին, իսկ վարակման զանգվածային ալիքը կավարտիվ ամառվա վերջին:


























