Մեքսիկայում կորոնավիրուսից մահացել է 406 մարդ, վերջին մեկ օրում՝ 74 մարդ: Այս մասին հայտնել է Մեքսիկայի առողջապահության նախարարության գլխավոր համաճարակաբան Խոսե Ալոմիան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Վերջին մեկ օրում կորոնավիրուս է հայտնաբերվել 385 պացիենտի մոտ, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 5399-ի:

Երկրի կառավարությունը մարտի 30-ին հայտարարել է արտակարգ դրություն սահմանելու մասին: