Նախօրեին խոշոր ճանապարհային պատահար է եղել Չինաստանի Յունչժու շրջանի Հունյան նահանգում:

71 ուղեւորով ավտոբուսը շրջապտույտի ժամանակ դուրս է եկել մայրուղուց: «Սինհուա» գործակալության հաղորդմամբ, վթարի պատճառով զոհվել է առնվազն 17 մարդ, 54 հոգի ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: 9 մարդ մահացել է տեղում, 8-ը՝ հիվանդանոցում:

Նախնական վարկածով, ավտոբուսը վթարի է ենթարկվել ծանրաբեռնվածության պատճառով: Այն նախատեսված է եղել միայն 30 հոգու համար: