WTI տեսակի նավթի գինը 2002 թվականի հունվարի 18-ից ի վեր առաջին անգամ իջել է բարելի դիմաց 18 դոլարից ցածր: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների գինը նվազել է 10,92 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 17,7 դոլարի:
Միաժամանակ, Brent տեսակի հյուսիսծովային նավթային խառնուրդի հունիսյան ֆյուչերսների գինը շարունակում է աճել՝ 0,07 տոկոսով, մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 27,84 դոլարի:





























