Նորվեգիայում սառցադաշտերի հալվելը ի հայտ է բերել հին արտեֆակտներ, որոնք ավելի քան 1000 տարի առաջ թողնված են եղել ճամփեզրերին։ Հագուստը, գործիքները, հանդերձանքները եւ կենդանիների ոսկորները հետազոտողների խմբի կողմից հայտնաբերվել են Նորվեգիայի լեռնային Լենդբրին շրջանում՝ լեռնանցքում, գրում է Planet Today-ը։

Գտնված արտեֆակտները, որոնք հարյուրից ավելի են, իրենց մեջ ներառում են պայտեր, փայտե ավել, ձեռնափայտ, փայտե ասեղ, ձեռնոց եւ փոքրիկ երկաթյա դանակ։ Նաեւ գտնվել է այդ բեռները տանող դժբախտ ձիու սառած գանգը։

Առարկաները, որոնք եղել են սառույցի մեջ, ցույց են տալիս, որ այդ լեռնանցքը օգտագործվել է երկաթի դարում, մ․թ․ա․ մոտ 300 թվականից սկսած մինչեւ 14-րդ դարը։ Լեռնանցքում ակտիվությունն իր գագաթնակետին է հասել մ․թ․ մոտ 1000 թվականին եւ նվազել է 1300-ական թվականներին՝ տնտեսական եւ կլիմայական գործոնների պատճառով։

Հետազոտողներն ասում են, որ կլիմայի փոփոխության պատճառով լեռնային սառցաշերտերի հալվելը սկսել է ի հայտ բերել պատմական օբյեկտներ։ Լեռնային սառույցների այս նահանջը ձեւավորել է գիտության նոր ոլորտ, որը կոչվում է սառցադաշտային հնագիտություն։

Հետազոտություններից ստացված տվյալները ապացուցում են հռոմեական երկաթի դարաշրջանի եւ վիկինգների դարաշրջանի բարձրլեռնային ճանապարհորդությունները։ «Կորցված լեռնանցքը․ որը թաքնված էր սառույցի պատճառով, բացահայտում է սառցադաշտային հնագետներիս համար։ Այդպիսի անցուղիներում անցյալի ճանապարհորդները թողել են բազմաթիվ արտեֆակտներ, որոնք սառցի տակ անշարժացել են ժամանակի մեջ»,- պարզաբանել է հնագետ Լարս Պիլյոն։

Գիտնականները նշել են, որ օրգանական նյութից այդ անհավանական լավ պահպանված արտեֆակտները ունեն մեծ պատմական արժեք։ Որոշ առարկաներ լեռներով տեղաշարժվելու միջոցներ են, ինչպես սանձերը, փաթաթված ձիերի ոսկորները, սահնակների մնացորդները եւ գրառումներով ձեռնափայտը։ Այլ առարկաներ վկայում են առօրյա կենցաղի մասին, այդպիսիք են՝ փայտե պոչով դանակը կամ փայտե ամանեղենը։ Նաեւ գտնվել են հագուստի մնացորդներ՝ կոշիկներ, հռոմեական երկաթի դարի տունիկա եւ վիկինգների ձեռնոց։