Նյու Յորքի նահանգի իշխանությունները շաբաթ օրը հայտարարել են, որ բնակիչներին կթույլատրեն հեռավար ամուսնություն գրանցել, քանի որ կորոնավիրուսի համավարակը դեռեւս չի նահանջել, եւ ամուսնությունների գրանցման բյուրոներն առայժմ փակ են, հայտնում է NBC News-ը։

Համապատասխան գերատեսչությունների գրասենյակային ծառայողներին նաեւ կթույլատրվի տեսակապով հարսանեկան արարողություններ անցկացնել։

«Արարողություններ տեսակապով։ Այսուհետ ոչ մի արդարացում, երբ հարցը վերաբերում է ամուսնությանը։ Դուք կարող եք դա Zoom-ով անել»,- հայտարարել է նահանգապետ Էնդրյու Կուոմոն։