Փարիզում տեխնիկական ջրի խողովակում հայտնաբերվել են կորոնավիրուսի հետքեր, հաղորդում է ՄԿ-ը։

Այդ ջուրը սովորաբար օգտագործում են փողոցները մաքրելու եւ քաղաքային այլ կարիքները հոգալու համար։

Այդ մասին հայտարարել են Ֆրանսիայի մայրաքաղաքի Eau de Paris ջրամատակարարումն ապահովող կազմակերպության լաբորատորիայում, հաղորդում է France Presse-ը։

Ինչպես նշել են Փարիզի քաղաքապետարանում, խմելու ջրի մեջ կորոնավիրուսի հայտնվելու ռիսկ չկա։