Կարանտինի ընթացքում, որը սահմանվել է ՀԱՀ-ում կորոնավիրուսի պանդեմիայի կապակցությամբ, Կրյուգերի Ազգային պարկի մոտակա ճանապարհը գրոհել են առյուծները։
Ազգային պարկի թվիթերյան միկրոբլոգում հայտնվել է համապատասխան հաղորդագրություն առյուծների փրայդի լուսանկարներով, որոնք հանգստանում են ամայի ճանապարհի մեջտեղը։
Ազգային պարկի վարչակազմից հայտնել են, որ սովորաբար այդ շրջանում առյուծները չեն մոտենում զբոսաշրջիկներին, սակայն այժմ դրանք հանգիստ պառկել են փողոցի մեջտեղում։





























