Ավելի քան 150 ավստրալացի տնտեսագետ նախազգուշացրել է կառավարությանը  նոր կորոնավիրուսի տարածման կանխմանն ուղղված սոցիալական հեռավորության պահպանման կանոնների դեմ` նույնիսկ չնայած նրան, որ վարակի մակարդակը հասել է նվազագույնի, փոխանցում է Reuters-ը:

Չնայած այս միջոցները դանդաղեցրել են վարակման նոր դեպքերի թվի աճը` մինչեւ օրական 40-ից պակաս, ակնկալվում է, որ սահմանափակումները գործազրկության առավելագույն աճի կհանգեցնեն վերջին 16 տարվա ընթացքում:

Սահմանափակումները մեղմելու մասին ավելացող կոչերի ֆոնին ավստրալացի առաջատար տնտեսագետները բաց նամակ են հրապարակել, որում կառավարությանը կոչ են անում առաջնահերթություն տալ կորոնավիրուսի տարածման խնդրին: «Մենք չենք կարող գործող տնտեսություն ունենալ, եթե սկզբում չլուծենք հանրային առողջապահության ճգնաժամը»- գրել է ավստրալական համալսարանների 157 տնտեսագետների խումբը:

Ավստրալիայի կառավարությունն ու Կենտրոնական բանկը հայտարարել էին, որ 203 միլիարդ դոլար կներդնեն երկրի տնտեսության մեջ` տնտեսական հարվածը մեղմելու հանար: Վարչապետ Սքոթ Մորիսոնն անցած շաբաթ հայտարարել էր, որ չի թուլացնի սահմանափակումները եւս առնվազն չորս շաբաթ, իսկ մի շարք նահանգային վարչապետներ երկուշաբթի օրը կոչ են արել հասարակությանը հետեւել սոցիալական հեռավարության պահպանման կանոններին:

.