Հայաստանում ապրիլի 27-28-ին արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 11-ը, գողության 20 դեպքից` 13-ը, իսկ խարդախության եւ խուլիգանության 2-ական դեպքերն էլ բացահայտվել են:

Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու եւ գողության 2-ական դեպք:

Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, որից 2-ը՝ վրաերթ. 9 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները հայտնաբերել են 3 հրացան, ինքնաձիգի 2 պահունակ, 400 գրամ ամունիտ, 2 նռնակ, 2 սվին դանակ եւ տարբեր տրամաչափի 284 փամփուշտ:

Բացի այդ, ոստիկանության ստորաբաժանումներ ներկայացած քաղաքացիները կամավոր հանձնել են որսորդական 1 հրացան, ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի 4 պահունակ, 10 նռնակ, նռնակի 6 պայթուցիչ, հակատանկային ական, 200 գրամ տրոտիլ եւ տարբեր տրամաչափի 812 փամփուշտ: