Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պնդում է ընդլայնել Անվտանգության ծառայության լիազորությունները՝ քաղաքացիներին հետեւելու համար, հաղորդում է «9-րդ ալիքը»:
Տվյալ թեման մտցվել է արտաքին գործերի եւ անվտանգության նախարարների կաբինետի նիստի օրակարգում:
Մինչ օրս հատուկ ծառայություններին իրավունք է տրամադրվել տեղեկություն հավաքել մարդկանց գտնվելու վայրի մասին:
Հետեւելու հաջորդ փուլը, որը պնդում է իրականացնել Իսրայելի վարչապետը, բոլոր քաղաքացիների բջջային հեռախոսներով հետեւելն է: Ընդ որում, քաղաքացիների մոտ պարտադիր կարգով պետք է ակտիվացված լինի Bluetouth-ը:





























