Իսպանական ծայրահեղ աջ «Վոկս» կուսակցությունը հայց կներկայացնի վարչապետ Պեդրո Սանչեսի դեմ այն դժգոհության պատճառով, թե ինչ կերպ է նախարարների կաբինետը փորձում կարգավորել ճգնաժամը, որն առաջացել է կրոնավիրուսի տարածման հետեւանքով։ Այս մասին Twitter-ում գրել է կուսակցության նախագահ Սանտյագո Աբասկալը-, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Այս առավոտ «Վոքսը» հայց կներկայացնի Սանչեսի եւ նրա կառավարության դեմ կոպիտ անզգուշության համար, որը մահվան, ինչպես նաեւ առողջությանը վնաս հասցնելու պատճառ է դարձել եւ անգործության պատճառով աշխատավորների իրավունքների դեմ հանցագործության համար»,- նշել է Աբասկալը։ Ավելի վաղ նրա կուսակցությունը պնդում էր, որ վարչապետը հրաժարական տա եւ կառավարությանը մեղադրում էր առողջապահության ոլորտում ճգնաժամը կարգավորելու «անընդունակության եւ անփութության» մեջ։

Իսպանիան աշխարհում համավարակից առավել տուժած պետություններից է։ Կորոնավիրուսի տարածման սկզբից թագավորությունում հայտնաբերվել է վարակման մոտ 200 000 դեպք, 20 453 պացիենտ մահացել է։ Մարտի կեսից Իսպանիայում կորոնավիրուսի պատճառով գործում է բարձր պատրաստականության ռեժիմ։ Այս միջոցառումը թույլ է տվել իշխանություններին սահմանփակել բնակիչների տեղաշարժը ամբողջ երկրում, բացի ծայրահեղ անհրաժեշտությունից։