Բելգիան հաղթահարել է կորոնավիրուսի համաճարակի գագաթնակետը, COVID-19-ով հիվանդանոցներ ընդունված մարդկանց թիվը նվազել է մինչեւ ամսվա մեջ ամենացածր ցուցանիշի, հայտնում է Reuters-ը։
Կորոնավիրուսով 232 մարդ հիվանդանոց է տարվել կիրակի օրը, ինչը ամենացածր ցուցանիշն է մարտի 19-ից։
«Կան մի քանի ինդիկատորներ, որոնք շարժվում են ճիշտ ուղով»,- մամուլի ասուլիսում հայտարարել է COVID-19-ի դեմ պայքարի խորհրդի մամուլի քարտուղար Էմանուել Անդրեն՝ հավելելով, որ երկիրը շարժվում է դեպի սահմանափակումները աստիճանաբար հանելը։
Բելգիայի ազգային անվտանգության խորհուրդը ուրբաթ օրը կհավաքվի, որպեսզի քննարկի մայիսի 4-ից սահմանափակումները մեղմացնելու հարցը։
Երկուշաբթի օրը Բելգիայում գրանցվել է 168 մահ, մահացածների ընդհանուր թիվը կազմել է 5828։ Զոհերի թվի կեսից ավելին գտնվել են ծերանոցներում։
Անցյալ շաբաթ կառավարությունը մինչեւ մայիսի 3-ը երկարաձգել էր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցառումների ժամկետը, սակայն այժմ թույլ է տվել բացել տան հարդարանքի եւ այգեգործական խանութները։





























