Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն հույս է հայտնել, որ սա Բրազիլիայում սահմանափակող միջոցների վերջին շաբաթն է, հաղորդում է Reuters-ը:

Կարանտինի հակառակորդների ցույցերի ընթացքում Բոլսոնարուն չի համաձայնել իր աջակիցներից մեկի կարծիքի հետ, ով առաջարկել է փակել Գերագույն դատարանը, որը կողմ է կարանտինային սահմանափակումներին:

Հիշեցնենք, որ Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն մասնակցել է սահմանափակող միջոցների դեմ բողոքի ցույցերին: Ակցիային մասնակցել է մոտ 600 մարդ:

Այժմ Բրազիլիան զբաղեցնում է Լատինական ԱՄերիկայի երկրների շրջանում կորոնավիրուսով վարակվածների թվով առաջին տեղը: Երկրում վարակվել է 38 հազար մարդ, 2,5 հազար մարդ մահացել է: