Մինսկում ձերբակալել են թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող Թուրքիայի քաղաքացու, հաղորդում է «Բելթա»-ն:

Թուրքիայի 28-ամյա քաղաքացին Մինսկ է ժամանել մոտ 6 ամիս առաջ եւ պաշտոնապես ոչ մի տեղ չի աշխատել: Նա զբաղվել է թմրանյութերի վաճառքով:

Տղամարդուն ձերբակալել են տան մոտ: Նրա ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել եւ առգրավվել է ավելի քան կես կգ վտանգավոր հոգետրոպ նյութ:  .