Ոստիկանության Արտաշատի բաժնին կից պետական պահպանության բաժնի ծառայողներն ապրիլի 27-ի կեսօրին գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Ոստան գյուղի բնակիչ, 27-ամյա Խորեն Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա ապրիլի 16-ի գիշերը մի համագյուղացու տան բակից գողացել է մետաղ կտրելու էլեկտրական սարք եւ ջրի պոմպ, որոնք հաջորդ օրը տուժողի պահանջով  վերադարձրել է:

Կատարվում է նախաքննություն: