Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» եւ Քնեսեթի խոսնակ Բենի Հանցի «Կախոլ-Լավան» կուսակցությունները երկուշաբթի օրը մարտի 2-ի ընտրությունների արդյունքներով կառավարական կոալիցիա ստեղծելու համաձայնագիր են կնքել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով իսրայելական I24 հեռուստաալիքին։

Նրա տվյալներով՝ փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել Նեթանյահուն եւ Հանցը, ովքեր այսօր երկրորդ անգամ հանդիպել են Երուսաղեմում վարչապետի նստավայրում։