Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը ծրագրում է «ռազմական միջոցներ, մասնավորապես զինծառայողներ, ռադարներ և ՀՕՊ համակարգեր ուղարկել» Յանբուի՝ Կարմիր ծովում Սաուդյան Արաբիայի նավթի արտահանման գլխավոր տերմինալի պաշտպանության համար։
«Ոչ թե մարտական գործողություններին մասնակցելու, այլ այս օբյեկտը պաշտպանելու համար», — ընդգծել է Մակրոնը, փոխանցել է Euronews-ը։
Յանբուում և դրա շրջակայքում գտնվող ենթակառուցվածքը Սաուդյան Արաբիայի էներգետիկ օբյեկտների լայնածավալ ցանցի կարևորագույն հանգույցն է։
Յանբուն թագավորության նավթի հիմնական արտահանման տերմինալն է Կարմիր ծովի ափին և կապված է Պարսից ծոցի ափի նավթարդյունահանող շրջանների հետ «Արևելք — Արևմուտք» խողովակաշարով։
Այստեղ տեղակայված են նավթի պահեստավորման և վերամշակման խոշոր հզորություններ, իսկ նրա դիրքը Կարմիր ծովում Սաուդյան Արաբիայի համար ապահովում է այլընտրանքային ուղի՝ նավթն ու նավթամթերքը եվրոպական շուկաներ մատակարարելու համար։





























