Կորոնավիրուսով պայմանավորված թոքային հիվանդությունից մահվան դեպքերի բարձր ցուցանիշները կարող են ուղղակիորեն կապված լինել օդում ազոտի երկօքսիդի մակարդակի հետ: Այսպիսի եզրակացության են հանգել Մարտին Լյութերի անվան գերմանական համալսարանի գիտնականը: Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ այն շրջաններում, որտեղ նախկինում օդում աղտոտող նյութերի բարձր մակարդակ է գրանցվել, COVID-19-ից մահացության դեպքերն ավելի շատ են եղել, հայտնում է DW-ն:
Իսրայելցի գիտնական Յարոն Օհենը, ով ներկայումս աշխատում է Գերմանիայում, համեմատում է օդի աղտոտվածության եւ օդի հոսքերի վերաբերյալ արբանյակային տվյալները համեմատել է Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում եւ Գերմանիայում նոր կորոնավիրուսի հետեւանքով մահացության մասին տեղեկատվության հետ:
Պարզվել է, որ մահացության մակարդակը բարձր է այն շրջաններում, որտեղ օդում ազոտի երկօքսիդի մակարդակը բարձր է, իսկ օդափոխանակումը` թույլ: Օրինակ, Հյուսիսային Իտալիան, Մադրիդը կամ Ուհանը շրջապատված են լեռներով, բացատրում է Օհենը: Այս շրջաններում օդն ավելի կայուն է մնում, իսկ մթնոլորտում աղտոտիչների մակարդակն ավելի բարձր է: Գիտնականը կարծում է, որ այս շրջաններում օդի երկարատեւ աղտոտումը կարող էր մարդկանց առողջության ընդհանուր վիճակի վատթարացման հանգեցնել` նրանց հատկապես զգայուն դարձնելով կորոնավիրուսի նկատմամբ:
Հայտնվելով օդի մեջ` ազոտի երկօքսիդը վնասում է մարդու շնչուղիները: Արդեն վաղուց հայտնի է, որ այն նպաստում է շնչառական բազմաթիվ հիվանդություններին, ինչպես նաեւ սրտանոթային համակարգի հիվանդություններին` արյան կազմի փոփոխությունների հանգեցնելով, մասնավորապես ՝ նվազեցնելով հեմոգլոբինի պարունակությունը դրանում:





























