Պարզվեց, որ Բելառուսն ավելի լավ է պատրաստ կորոնավիրուսի դեմ պայքարին առողջապահության համակարգում անհրաժեշտ կառույցների պահպանման շնորհիվ: Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է այսօր Բոբրույսկի «Սլավյանկա» ձեռնարկություն այցելության ժամանակ, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն:

«Այդ կորոնավիրուսը հիմա քաղաքականություն է դարձել: Բոլորը հետեւում են, թե ինչի համար խայթեն Լուկաշենկոյին, Բելառուսին. նրանք շարքից դուրս են եկել: Չպետք է զարմանալ: Այդ ամենի պատճառն այն է, որ մենք համակարգը պահպանել ենք եւ այն կարգի ենք բերել: Եվ այնպես է ստացվել, որ մենք քիչ թե շատ պատրաստ էինք այս վարակին եւ ոչ միայն դրան»,- շեշտել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահը միաժամանակ ուշադրություն է դարձրել, որ կորոնավիրուսի եւ նման վարակների հետեւանքով զգալիորեն ավելի քիչ մարդ է մահանում, քան, օրինակ, սիրտ-անոթային հիվանդությունների, օնկոլոգիայի եւ շաքարային դիաբետի հետեւանքով: «Աշխարհում ինձ վրա ծիծաղում են, հատկապես Ռուսաստանում (կարծես, էլ խոսելու բան չունեն, բոլորն ականավոր են դարձել). ահա Լուկաշենկոն ասում է, որ Բելառուսում ոչ մեկը չի մահացել կորոնավիրուսի հետեւանքով: Մեկ անգամ էլ կրկնեմ՝ նույնիսկ մեր Մոգիլեւի մարզում ոչ մեկը չի մահացել կորոնավիրուսի հետեւանքով: Բոլորը մահանում եմ քրոնիկական հիվանդությունների հետեւանքով, իսկ ցանկացած վիրուս հարվածում է թույլերին, որոնք իմունիտետ չունեն: Ահա թե ես ինչ նկատի ունեի»,- ասել է Բելառուսի ղեկավարը:

Այս կապակցությամբ նա պահանջել է ոչ մի դեպքում չդադարեցնել մյուս հիվանդությունները բուժել եւ շարունակել քաղաքացիների պլանային բուժզննումները, քանի որ այլապես հնարավոր է չնկատել պացիենտի մոտ ծանր հիվանդության առկայությունը: