ՄԱԿ Գլխավոր ասամբլեան պահանջել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար դեղամիջոցների, վակցինաների եւ սարքավորումների մշակման ու հասանելիության ծավալներն արագ ընդլայնելու գլոբալ գործողություններ ձեռնարկել, հայտնում է AP-ը։
ՄԱԿ ԳԱ բանաձեւում ԱՀԿ-ի հետ աշխատելու եւ բոլոր մարդկանց համար, հատկապես զարգացող երկրներում, ժամանակին թեսթավորումը, դեղորայքը, դեղամիջոցները եւ ապագա վակցինաները հասանելի դարձնելու խնդրանք կա գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշին։
Աֆրիկյան պաշտոնատար անձինք բացահայտ հայտարարաում են մայրցամաքով մեկ 54 երկրներին, որտեղ առողջապահության համակարգերը պատմականորեն ֆինանսավորման անբավարարություն են ունեցել, դեղամիջոցներ մատակարարելու անհրաժեշտության մասին։
Նույնիսկ լավագույն դեպքում Աֆրիկային կպահանջվի 44 մլրդ դոլար՝ թեսթավորման, անհատական պաշտպանության եւ կորոնավիրուսի բուժման համար։ Վատագույն դեպքում կպահանջվի 446 մլրդ դոլար։
ԱՀԿ տվյալներով՝ աֆրիկյան 43 երկրներում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում կորոնավիրուսով վարակված պացիենտների բուժման համար հասանելի մահճակալների թիվը կազմում է 5000։ Դա մոտ 5 մահճակալ է 1 մլն մարդու համար՝ համեմատած Եվրոպայում 4000 մահճակալի հետ՝ 1 մլն մարդու համար։





























