Նյու Յորքում ավանդական գեյ-շքերթը չեղյալ է հայտարարվել կորոնավիրուսի համավարակի պատճառով: Միջոցառումը կես դարի ընթացքում առաջին անգամ չի կայանա, հայտնում է Americaru-ն:

Այն բանից հետո, երբ անցյալ տարի քաղաքը տոնել է Pride50-ը, որին մասնակցել է մի քանի միլիոն մարդ, Մանհեթենի փողոցները այս անգամ հանգիստ եւ դատարկ կլինեն հունիսի վերջին հանգստյան օրերին:

Նյու Յորքի «Հպարտության երթը» պատմության մեջ առաջին անգամ չեղյալ է հայտարարվել, հանրային բոլոր միջոցառումների հետ միասին: Շքերթը կազմակերպող Heritage of Pride կազմակերպությունն այս մասին հայտնել է այն բանից հետո, երբ քաղաքապետ Բիլ դե Բլազիոն հայտարարել է հունիսին բոլոր միջոցառումների արգելման մասին:

Դե Բլազիոն ընդգծել է գեյ-շքերթի եւ այլ տոների անցկացման կարեւորությունը՝ որպես Ամերիկայում հավասար իրավունքների խորհրդանիշ, սակայն կարանտինային միջոցառումներն այժմ շատ ավելի կարեւոր են քաղաքում, որը շարունակում է մնալ ԱՄՆ-ում կորոնավիրուսի բռնկման էպիկենտրոնը: